-
06.03.2020|
22:16
Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է hանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում ծխելն արգելող օրենսդրական փաթեթը, որն Աժ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է փետրվարին:
-
06.03.2020|
22:15
Իսրայելի Կնեսետի ընտրությունների արդյունքում վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը ստացել է 58 մանդատ, կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է 61-ը: Նեթանյահուն ևս 3 մանդատի կարիք ունի:
-
06.03.2020|
22:13
Գեղեցկության Եվրոպայի առաջնությունում հաղթանակների տեղատարափ ունեցած Հայաստանի պատվիրակության անդամներն բազմաթիվ ոսկյա մեդալներ և մրցութային տարբեր անվանակարգերում նշանավոր տեղեր զբաղեցնելով ևս մեկ անգամ հաստատցեն, որ մենք ենք գեղեցկանում աշխարհը։
-
06.03.2020|
22:12
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 5-ի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացանք ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:
-
06.03.2020|
22:11
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման աշխատանքները բարձր որակով իրականացնելու և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ին‚ «Բլեսկ» ՍՊԸ-ին‚ «Կապավոր» ՍՊԸ-ին։
-
06.03.2020|
16:35
Հայաստան ներմուծվող մրգերը շեշտակի թանկացել են։ Վաճառողներն այս հանգամանք բացատրեցին կորոնավիրուսով պայմանավորված սահմանը փակելու հանգամանքով։ Օրինակ, եթե մի քանի օր առաջ կարող էիր կիվին 700-750 դրամով գնել, այսօր այդ մրգի գինը տատանվում է 850-1000 դրամի սահմաներում։
-
06.03.2020|
16:33
Իսրայելի ՊՆ նախարար Նաֆտալի Բենեթն արգելել է Բեթղեհեմ ելքն ու մուտքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ՝ հայտնել է Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքը:
-
06.03.2020|
16:33
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յուսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում՝ 1915-ին):
-
06.03.2020|
16:32
Իդլիբի դեէսկալացիայի գոտում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, որը համաձայնեցվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից, պաշտոնապես ուժի մեջ է մտել մարտի 6-ի 00:01-ին:
-
06.03.2020|
16:31
Ֆրանսիան 2020-ի մարտի 5-ին հայտնել է ԵԽ և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: